Նորություններ

Ապրիլյան քառօրյա պատերազմի և Մարաղայի կոտորածի տարելիցների առթիվ միջոցառումներ են կայացել Բաթումում

Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ 2016թ. ապրիլի 2-ին Ադրբեջանի սկսած քառօյա պատերազմի և 1992թ. ապրիլի 10-ին Մարաղայի կոտորածի նահատակների հիշատակին և ծաղկեդրման արարողություն եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ` ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՀԱԵ Վիրահայոց թեմի՝ տարածաշրջանի հոգևոր հովվության, հայ համայնքի ներկայացուցիչների կողմից:

Ադրբեջանական ագրեսիան դատապարտող խոսքով հանդես եկան ՀԱԵ Վիրահայոց թեմի հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը և Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը:

Իր խոսքում ՀՀ գլխավոր հյուպատոսն ընդգծեց, որ արցախյան խաղաղ ցույցերին ի պատասխան կազմակերպված սումգայիթյան ջարդերը սկիզբ դրեցին Ադրբեջանի կողմից իրականացված եղեռնագործությունների շարքին, որոնցից էին 1992թ. Արցախի սահմանամերձ Մարաղա գյուղի ավերումն ու բնակիչների կոտորածն ու դաժան խոշտանգումները և երեք տարի առաջ` 2016թ., ադրբեջանական լայնածավալ հարձակումը Արցախի սահմանամերձ բնակավայրերի վրա՝ կրկին դաժանություններով և խոշտանգումներով, որին ի պատասխան հայ մարտիկները հերոսագործություններ կատարեցին՝ իրենց կյանքի գնով հետ մղելով հակառակորդին: Նա շեշտեց հայկական կողմի հետևողական դիրքորոշումն, ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորմանը:

Արարողությունների ավարտին ՀՀ գլխավոր հյուպատոսությունում ցուցադրվեցին Մարաղայի կոտորածին և ապրիլյան քառօրյա պատերազմին վերաբերող փաստագրական ֆիլմեր:

15547213827142 15547213826347 1554721382544 15547213824432

Ավելին
Back to top button
Close