ՄիջազգայինՆորություններ
Հայտնի է դարձել Բելառուսում բողոքի ցույցերի վերաբերյալ Պուտինի կանխատեսումը. Bloomberg

Վլադիմիր Պուտինն ապշած է բելառուսական բողոքների մասշտաբից, բայց չի հավատում, որ ընդդիմությունը կկարողանա փողոցային գործողությունների միջոցով պաշտոնանկ անել Լուկաշենկոյին: Ռուսաստանի նախագահի տեսակետը Bloomberg-ին են փոխանցել Կրեմլին մոտ կանգնած հինգ աղբյուրներ՝ անանուն մնալու պայմանով:
Զրուցակիցները փոխանցել են, որ Մոսկվան չի վստահում Լուկաշենկոյին, բայց փողոցային ակցիաների շնորհիվ ընդդիմության իշխանության գալը չի կարող ընդունել: Այդ պատճառով Ռուսաստանը կշարունակի սատարել Բելառուսի նախագահին՝ խրախուսելով իշխանության հաջորդական փոխանցմանն ուղղված քայլերը:
Սեպտեմբերի 14-ին Սոչիում տեղի կունենա Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո երկու երկրների նախագահների առաջին հանդիպումը: