Նորություններ

Չինաստանն արգելել է Գերմանիայից մսի ներմուծումը՝ խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտի հայտնաբերումից հետո

Չինաստանի իշխանությունները Գերմանիայից խոզի մսի ուղղակի եւ անուղղակի ներմուծման արգելք են սահմանել՝ խոզերի աֆրիկական ժանտախտի (խաժ) դեպք հայտնաբերելուց հետո: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի գլխավոր մաքսային վարչության եւ գյուղատնտեսության նախարարության՝ սեպտեմբերի 12-ին հրապարակված հայտարարությունը։

«Սեպտեմբերի 10-ին կենդանիների առողջության Համաշխարհային կազմակերպությունը հայտնել է՝ Գերմանիայի Բրանդենբուրգ դաշնային հողում վայրի խոզերի մոտ աֆրիկյան ժանտախտի առաջին դեպքի բացահայտման մասին։ Հիվանդության ներմուծումը կանխելու նպատակով արգելվում է Գերմանիայից խոզերի, վարազների եւ խոզի մսից պատրաստված արտադրանքի ուղղակի եւ անուղղակի ներմուծումը», — ասված Է փաստաթղթում:

Նոր միջոցները ուժի մեջ են մտել հայտարարության հրապարակման պահից։ Նշվում է, որ այն արտադրանքը, որը Գերմանիայից Չինաստան են ուղարկել նոր կանոնների ընդունումից հետո, պետք է վերադարձվի եւ ոչնչացվի: Ընդ որում, մինչ փաստաթղթի հրապարակումը ՉԺՀ ուղարկված ապրանքը պետք է անցնի ուժեղացված մաքսային հսկողություն եւ կարանտին։

Խոզերի աֆրիկական ժանտախտը վիրուսային հիվանդություն է, որն ունի տարածման շատ բարձր ունակություն: Այն անվնաս է մարդու համար, բայց մահացու վտանգավոր է կենդանիների համար։ Վարակի օջախի առաջացման դեպքում կիրառվում է հիվանդ գլխաքանակի ընդհանուր ոչնչացումը։ Վարակի դեմ դեղամիջոցներ դեռ չկան։

Հուլիսին Ռուսաստանին օտարերկրյա խոզեր պարզվել է պետք չէին։ Պատճառների թվում փորձագետները նշում են համաշխարհային արտահանողների համար ասիական շուկաների գրավչության բարձրացումը: Բացի այդ, այս տարվանից Ռուսաստանում սկսել են գործել մսի ներկրման համար 25 տոկոս մաքսատուրքերը։

Աղբյուր` Փաստինֆո

Back to top button