Նորություններ

Իրանում այսօր մահապատժի ենթարկեցին ըմբշամարտիկ Նաբիդ Աֆքարին

Իրանցի ըմբշամարտիկ Նաբիդ Աֆքարին մահապատժի է ենթարկվել այսօր՝ սեպտեմբերի 12-ին: Այս մասին հայտնում է AR-ը: Նշվում է, որ մարզիկը մեղավոր է ճանաչվել 2018 թվականին հակակառավարական ցույցեր կազմակերպելու և անվտանգության աշխատողի սպանության համար:

«Աֆքարի նկատմամբ մահապատժի վճիռն իրագործվել է այսօր առավոտյան Շիրազի Ադելաբադ բանտում»,- հայտարարել է Ֆարսի նահանգի գլխավոր դատավորը: Ի դեպ, սեպտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Իրանին չիրագործել մարզիկի մահապատիժը:

Մանրամասներն՝ այստեղ

Back to top button
Close