Նորություններ

Երկու տղամարդ ու մեկ աղջիկ հուշանվեր եվրոներով գնումներ են արել

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ծառայողների հետ, օպերատիվ տվյալներ էին ստացել, որ երկու տղամարդ ու մեկ աղջիկ Արարատի մարզի տարբեր դեղատներից ու առևտրի կետերից հուշանվեր եվրոներով գնումներ են արել։ Որոշ դեպքերով ընդունվել են նաև հաղորդումներ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Օպերատիվորեն ճշտվել է կասկածվողների ինքնությունը։ Մասիսի ոստիկանները նրանց գտել ու բերման են ենթարկել, որոնք խոստովանել են կատարածը։

Հայտնաբերվել են նաև հուշանվեր թղթադրամները, որոնցով գնումներ էին արվել։ Դեպքերի հանգամանքները խարդախության հատկանիշներով հարուցված քրեական գործերի նախաքննությամբ պարզվում են։

Back to top button
Close