Նորություններ

«Ադրբեջանը փորձում է հայկական կողմին ներկայացնել որպես ահաբեկչական գործողություններ իրականացնող»

Թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գրել է.
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է երկու հայ սպաների միջազգային հետախուզում։
Հայտնի է սպաների անունները՝ Վարդանյան Վազգեն Բախշիկի և Ջամալյան Արմեն Գնելի։
Օգոստոսի 23-ին մոլորված և Ադրբեջանի տարածքում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին խոշտանգելու և սուտ ցուցմունք կորզելու արդյունքում Ադրբեջանը փորձում է հայկական կողմին ներկայացնել , որպես ահաբեկչական գործողություններ իրականացնող։ Այն հոդվածներով, որոնցով հայտարարվել է հետախուզում ահաբեկչության մեղադրանքներ են։
Ադրբեջանը գնում է իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ճանապարհով։ Փորձում է ահաբեկչության մեջ մեղադրել հակառակորդներին և ստանալ արտաքին ուժերի կանաչ լույսը։
Այս սպաների նկատմամբ հետախուզում հայտարարելը ֆանտաստիկայի ժանրից է և Ադրբեջանի հերթական ապակառուցողական հերթական քայլը։

Back to top button
Close