ՆորություններՔո ձայնը

«Իրանը չի կարող պաշտոնական մակարդակում հիշատակել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին»

Իրանագետ Վարդան  Ոսկանյանը ֆեսյբուքի իր էջում գրել է.

«Ըստ այս պահի դրությամբ իրանական ԶԼՄ-ներում եղած տեղեկատվության՝ Բաքվում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Մուսավին Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ արցախյան հակամարտության վերաբերյալ հայտարարել է բառացիորեն հետևյալը՝ «Մենք հավատացած ենք, որ այս հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»։

Տեղեկացնեմ, որ Իրանը, լինելով բազմազգ պետություն և ունենալով նաև անջատողականության հետ կապված խնդիրներ, չի կարող պաշտոնական մակարդակում հիշատակել ազգերի ինքնորոշման իրավունքի մասին։

Հիշեցնեմ, որ Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի նյութերից պետք է օգտվել խիստ մասնագիտորեն և քննադատական մոտեցմամբ»։

Ըստ այս պահի դրությամբ իրանական ԶԼՄ-ներում եղած տեղեկատվության՝ Բաքվում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Մուսավին Իլհամ…

Gepostet von Vardan Voskanyan am Mittwoch, 9. September 2020

Back to top button
Close