ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններՏնտեսական
Գործարարները հոգնել են ցնցումներից. հարկավոր է քաղաքական կայունություն եւ իրավիճակ, որ չխաբեն պետությանը

Համավարակով պայմանավորված տնտեսվարողները լրջագույն խնդիրների առաջ կանգնեցին: Գյումրին այս առումով բացառություն չէր. աշխատատեղերի կրճատում, գործունեության դադարեցում մի քանի ամսով եւ ֆինանսական զգալի կորուստներ:
«Բույս և մեղրը» թեյարանի հիմնադիր Արտուշ Եղիազարյանը եւ «Ֆլորենս Գյումրի» ռեստորանի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը ԳԱԼԱ-ի տաղավարում խոսել են այն դժվարությունների մասին, որոնց բախվել են անցած ամիսների ընթացքում, անդրադարձել տնտեսական հեղափոխությանը, եւ այն դժվարություններին, որոնց բախվում են ներդրողները: