Սպորտ

Ուոթֆորդը կամային հաղթանակ տարավ և դուրս եկավ Անգլիայի Գավաթի եզրափակիչ

Անգլիայի Գավաթի կիսաեզրափակչում «Ուոթֆորդը» հաղթեց «Վուլվերհեմփթոնին» 3:2 հաշվով և նվաճեց մրցաշարի եզրափակչի ուղեգիր:

Հանդիպումը կայացավ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Խաղի հաշիվը բացվեց 36-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Մեթե Դոերթին: Երկրորդ խաղակեսում «գայլերի» առավելությունը կրկնապատկեց Ռաուլ Խիմենեսը:

Խաղավերջում «Ուոթֆորդը» կարողացավ նախ կրճատել հաշվի տարբերությունը Ժերար Դելոֆեուի գոլի շնորհիվ, իսկ ավելացված ժամանակում հաշիվը հավասարեցրեց Տրոյ Դինին՝ իրացնելով նշանակված 11 մետրանոցը: Լրացուցիչ ժամանակում նոմինալ տանտերերին հաղթանակ պարգևեց Ժերար Դելոֆեուն:

Մրցաշարի եզրափակչում «Ուոթֆորդը» կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ: Խաղը կկայանա մայիսի 18-ին:

 

armsport.am

Back to top button
Close