Նորություններ

Հայաստանի հավաքականի երկրպագուները ստադիոնի մոտ տոնում են հաղթանակը

Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում Էստոնիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի երկրպագուները հավաքվել են Երևանի «Հանրապետական» ստադիոնի շրջակայքում և տոնում են ազգային թիմի հաղթանակը:

Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբում:

Երկրորդ տուրում հայկական թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Էստոնիայի հավաքականին և վստահ հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Դա իսպանացի անվանի մասնագետ Խոակին Կապառոսի առաջին հաղթանակն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Back to top button
Close