Նորություններ

Արդեն կարելի՞ է տեսակցել զինվորներին. ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել

ՊԲ զորամասերում շարունակում են գործել համավարակի հետ կապված բոլոր սահմանափակումները, մասնավորապես՝ արգելվում են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք` այսօր` սեպտեմբերի 8–ին, Արցախի Հանրապետության պարետի որոշմամբ վերացվել են Արցախ մուտք գործելու և ելք կատարելու սահմանափակումները։ Այսուհետ հանրապետությունից ելք կատարելու համար պարետի թույտվությունն անհրաժեշտ չէ, վերացվում է նաև հանրապետություն մուտք գործելու համար որպես պարտադիր պայման կիրառվող ՊՇՌ թեստի պահանջը:

«Խնդրում ենք զինծառայողների հարազատներին ըմբռնումով մոտենալ գործող սահմանափակումներին: Փոփոխությունների առկայության դեպքում ԱՀ պաշտպանության նախարարությունը լրացուցիչ կիրազեկի հանրությանը»,–նշված է ՀՀ ՊՆ–ի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` կորոնավիրուսի համավարակով պայմանավորված`փետրվարի վերջից սկսած արգելված են զինծառայողների հետ տեսակցությունները, բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները։

Back to top button
Close