Նորություններ

Ես մնում եմ նույն կարծիքին․ Լեւոն Մնացականյանը ՝ նոր պատերազմի հնարավորության մասին. news.am

Արցախի պաշտպանության նախկին նախարար, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լևոն Մնացականյանը օրերս Արցախի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել էր. «Հակված եմ ասելու, որ պատերազմ է լինելու»։ Այս տեսակետը այսօր՝ ապրիլի 7-ին, նա հաստատեց NEWS.am-ի հետ զրույցում․ «Չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը կհամաձայնվի։ Անկախությունը ճանաչելու համար գոնե պետք է մեկ գործողություն լինի։ Ես մնում եմ նույն կարծիքին»,- նշեց Լևոն Մնացականյանը։

Հարցին, թե արդյոք արցախցին պատրաստ է խաղաղության, ասաց. «Ամեն դեպքում, եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի»:

Փաշինյան-Ալիեւ հանդիպումների վերաբերյալ ՊԲ նախկին հրամանատարը նշեց, որ բանակցություններն ավելի լավ են, քան պատերազմը՝ հավելելով «բանակցությունը պետք է ճանապարհ փնտրի խնդրի խաղաղ կարգավորման համար»։

Լևոն Մնացականյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը, միայն նշեց, որ «վաղը մյուս օրը, երբ պատերազմական գործողություններ սկսվեն, բանակը գործելու է՝ ըստ իրավիճակի»։

news.am

Back to top button
Close