Նորություններ

«Աստղիկ» բժշկական կենտրոնի մուտքի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա –Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետի գլխավորությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ մեկ այլ վիրավոր էլ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում:

***
20:00

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանները պարզել են վիրավորի ինքնությունը. նա Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 33-ամյ Հենրիխ Հովհաննիսյանն է, իսկ ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար, թե որտեղ են տեղի ունեցել կրակոցները:

Այս պահին նրանք որոնողական աշխատանքներ են իրականացնում ժողովրդին հայտնի 3-րդ գյուղի և 4-րգ գյուղի տարածքում, այդ թվում՝ գերեզմաններում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

Back to top button
Close