ՆորություններՍպորտ

Հայաստանի հավաքականի նախախաղային մարզումը

Էստոնիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի երկրորդ տուրի խաղին պատրաստվող ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացնում Երեւանի «Հանրապետական» ստադիոնում: Մարզմանը մասնակցում են հավաքին հրավիրված բոլոր՝ 23 ֆուտբոլիստները:

Սեպտեմբերի 7-ին «Հանրապետականում» մարզվել է նաև Էստոնիայի հավաքականը: Հայաստան — Էստոնիա հանդիպումը Երևանում տեղի կունենա սեպտեմբերի 8-ին և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Առանց հանդիսականների անցկացվելիք խաղը կսպասարկեն անգլիացի մրցավարներ՝ Դևիդ Քութի գլխավորությամբ: Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվել է Հյուսիսային Մակեդոնիային, իսկ էստոնացիները նվազագույն հաշվով տնային պարտություն են կրել Վրաստանի հավաքականից:

Back to top button
Close