Սպորտ

Արսենալն անզոր էր. լոնդոնյան ակումբը հյուրընկալվելիս պարտվեց Էվերթոնին

Պրեմիեր լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» «Գուդիսոն Պարկում» հյուրընկալվեց «Էվերթոնին»:

Խաղն ավարտվեց տանտերերի հաղթանակով: Մարկու Սիլվայի գլխավորած թիմը մեկ գնդակ ուղարկեց «զինագործների» դարպասը: Հանդիպման 10-րդ րոպեին աչքի ընկավ Ֆիլ Ջագելկան:

Լոնդոնյան ակումբի կազմում ամբողջ խաղին մասնակցեց Հենրիխ Մխիթարյանը:

Այս պարտությունից հետո «Արսենալը» 63 միավորով մնաց Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում: «Էվերթոնը» 46 միավորով բարձրացավ 9-րդ տեղ:

Ունայ Էմերիի գլխավորած թիմը հաջորդ տուրում կմրցի «Ուոթֆորդի» հետ: Խաղը կկայանա ապրիլի 15-ին:

 
Back to top button
Close