ՄիջազգայինՆորություններ

Եվրախորհրդի ղեկավարը կոչ է արել Էրդողանին անցկացնել խորհրդակցություն Արեւելյան Միջերկրական ծովում կարգավորումների համար

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշերը կիրակի հեռախոսային բանակցություններ է անցկացրել Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, որոնց ընթացքում կոչ արել անցկացնել բազմակողմանի խորհրդակցություններ Արեւելյան Միջերկրական ծովում իրավիճակը կարգավորելու համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Եվրախորհրդի նախագահը խոսել է նախագահ էրդողանի հետ Արեւելյան Միջերկրական ծովում աճող լարվածության կապակցությամբ․․․Եվրախորհրդի ղեկավարը նաեւ կոչ է արել անցկացնել բազմակողմանի խորհրդակցություն Արեւելյան Միջերկրական ծովի հարցով խաղաղ եւ համաձայնեցված լուծումներ գտնելու նպատակով»,-ասել է նա։

Back to top button
Close