Նորություններ

29 նոր դեպք, 5-ի աղբյուրն անհայտ է. Կորոնավիրուսը Վրաստանում

Վրաստանում կորոնավիրուսի 29 նոր դեպք է հաստատվել. դեպքերի ընդհանուր թիվն այսպիսով 1650 է:  
Ըստ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալների`  2 նոր դեպքը  «Դոնա» կլաստերից է (Բաթումիի հրուշակեղենի արտադրամաս), 5-ը նախկինում հաստատված դեպքի կոնտակտներ են: Նոր դեպքերից մեկը Ռուսթավի քաղաքի «Ավերսի» կլինիկայի կլաստերից է, 1 պացիենտ տեղափոխվել է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայից,  2 դեպքը ներմուծված է, 13-ը կապված են համաճարակի օջախ այցելության հետ, 5-ի դեպքում հետազոտություն է տարվում` աղբյուրը պարզելու նպատակով:
Ապաքինվածների թիվն ավելացել է 8-ով, հասել 1310-ի: Կարանտինում 6020 մարդ է, ստացիոնարում` 299: Արտերկրից բուժման նպատակով հայրենիք է վերադարձել 41 քաղաքացի: Կարոնավիրուսը Վրաստանում 19 մարդու մահվան պատճառ է  դարձել:

Back to top button
Close