ՄիջազգայինՆորություններ

Սև ծովում սկսել են ավելի հաճախակի հայտնվել օտարերկրյա ռազմանավերը. Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սեւ ծովում սկսել են ավելի հաճախակի հայտնվել արտասահմանյան պետությունների ռազմանավերը: Նա նշել է, որ դրանցից շատերը չեն պատկանում տարածաշրջանի երկրներին:

«Սան Ֆրանցիսկոյի ափերի մոտ մեր նավատորմը չէ, որ պարբերաբար գնում-գալիս է, այլ նրանց նավատորմն է Սեւ ծովում: Ավելին, կան ոչ տարածաշրջանային տերությունների նավեր: Եվ դա դարձել է կանոնավոր, դա գրեթե պարբերաբար է տեղի ունենում», — ասել է Շոյգուն:

Նա նշել է, որ Սեւ ծովում հայտնվելիս՝ օտարերկրյա նավերին միշտ ուղեկցում են ռուսաստանյան նավերը:

Պաշտպանության նախարարը դժգոհություն է հայտնել , որ նման դեպքերից հետո արևմտյան լրատվամիջոցներում հայտնվում են  տեղեկություններ, թե ռուսաստանցի զինվորականները գործում են ծայրաստիճան ոչ պրոֆեսիոնալ և սխալ:

«Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր երկրին սպառնալիք չլինի», — ասել է նախարարը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում:

Պաշտպանության նախարարը շեշտել է, որ ՌԴ զինվորականներն անում են ամեն ինչ, որպեսզի երկիրը պաշտպանեն արտաքին սպառնալիքներից:

Աղբյուր՝ ՏԱՍՍ

Back to top button
Close