ՆորություններՍպորտ

Հայաստանի հավաքականը պարտվեց 4-րդ անընդմեջ խաղում․ 2017-ից հետո սա վատագույն շարքն է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց պայքարը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում։ Մեկնարկային տուրում մեր ընտրանին հյուրընկալվել էր Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին։

Հայաստանի հավաքականը 1-2 հաշվով զիջեց մրցակցին։ Սա մեր ընտրանու 4-րդ անընդմեջ պարտությունն էր։ Ավելի վաղ մերոնք ԵՎՐՈ-2020-ի ընտրական փուլում պարտվել էին Իտալիային (1-9), Հունաստանին (0-1) և Ֆինլանդիային (0-3):

Սա պարտությունների ամենաերկար շարքն էր 2017 թվականի հոկտեմբերից հետո։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին մեր հավաքականը Երևանում ընդունելու է Էստոնիայի ընտրանուն։

armsport.am

Back to top button
Close