ՆորություններՔո ձայնը

«Նախիջևանում այսօր անցկացվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների առաջին փուլը. այն նախորդներից տարբերվում է»

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նախիջևանում այսօր անցկացվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների առաջին փուլը։
Այս զորավարժությունը նախորդներից տարբերվում է նրանով, որ ավելի շատ տեղայնացված է։ Զորավարժությանը ոչ թե մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի ԶՈՒ-երի տարբեր զորամիավորումներ, այլ Նախիջևանի կայազորը և Թուրքիայի ԶՈՒ ցամաքային 3-րդ բանակը։

Զորավարժության մեկնարկը տվել են Նախիջևանի Գերագույն Մեջլիսի նախագահ Վասիֆ Թալիբովը և Թուրքիայի ԶՈՒ ցամաքային 3-րդ բանակի հրամանատար, գեներալ-գնդապետ Շարաֆ Օնգայը։
Զորավարժությանը մասնակցում են նաև Նախիջևանի Արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Զորավարժության ողջ սցենարը եղել է «Բլից կրիգի» սցենար։ Հարձակվել և ողջամիտ ժամկետում գրավել ռազմավարական բարձրունքներ, որոնք իշխող հենակետեր են՝ ոչնչացնելով հակառակորդի կենդանի ուժը, զինտեխնիկան։ Կազմակերպել շտապ տարհանում քաղաքացիական անձնանց ԱԹՍ-ների հնարավոր հարձակումից, ինչպես նաև օդային հարվածներից։
Հատկանշական է, որ զորավարժությանը մասնակցում են հատուկ նշանակության ջոկատները»։

Back to top button
Close