ՆորություններՍպորտ
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը 11-մետրանոցից բացեց Հայաստանի հետ խաղի հաշիվը

Ազգերի լիգայի առաջին տուրի՝ Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան խաղի երկրորդ րոպեին 11-մետրանոց հարված նշանակվեց մեր թիմի դարպասին, որն անվրեպ իրացրեց Ալիոսկին։
Մրցավարի կարծիքով՝ Վարազդատ Հարոյանը ձեռքով հարվածել էր մրցակցի դեմքին, որին ավելի ուշ բժիշկներն օգնություն ցույց տվեցին։ Հարոյանը դեղին քարտ ստացավ։
Հիշեցնենք, որ ավագի թևկապն այսօր կրում է հենց Վարազդատ Հարոյանը։