ՆորություններՍպորտ

Football-italia․ Ռոնալդուն մեղվի խայթոցի պատճառով բաց կթողնի Խորվաթիայի հավաքականի հետ հանդիպումը

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն մեղվի խայթոցի պատճառով բաց կթողնի Ազգերի լիգայի՝ Խորվաթիայի ազգային հավաքականի հետ հանդիպումը, հայտնում է Football-italia-ն։

35-ամյա հարձակվողը չի մասնակցել հավաքականի վերջին մարզումներին՝ աջ ոտքի մատի վարակի պատճառով: Աղբյուրը հայտնում է, որ դա առաջացել է մեղվի խայթոցից:

Ավելի վաղ Պորտուգալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդո Սանտուշը խոսել է հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի առողջական վիճակի մասին․

«Ես կասկածում եմ, որ Ռոնալդուն կմասնակցի առաջիկա հանդիպմանը։ Նա լավ էր աշխատում երկուշաբթի և երեքշաբթի օրերին, բայց չորեքշաբթի օրը նրա ոտքը ցավեց: Մենք չգիտեինք, թե ինչ է դա, բայց հետո այն կարմրեց: Մենք հասկացանք, որ դա վնասվածք չէ, այլ վարակ է: Այսօր Ռոնալդուն ավելի լավ է, նրան հետազոտել է մաշկաբանը, այժմ մենք սպասում ենք նրա վիճակի բարելավմանը: Կասկածում եմ, որ Ռոնալդուն 100 տոկոսով պատրաստ կլինի: Դա երկու-երեք օրվա ընթացքում ամբողջովին չի բուժվում», – մեջբերում է Սանտուշին A Bola-ն:

Ազգերի Լիգայի շրջանակում Պորտուգալիայի հավաքականը սեպտեմբերի 5-ին սեփական հարկի տակ ընդունելու է Խորվաթիայի հավաքականին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։

Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Պորտուգալիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,95 գործակցով, ոչ ոքին՝ 3,40, իսկ Խորվաթիայի հավաքականի հաղթանակը՝ 4,45։

armsport.am

Back to top button