ՆորություններՍպորտ

Forbes. Հայտնի է՝ որքան գումար է վաստակել Մակգրեգորը 2020 թվականին

Forbes ամսագիրը հրապարակել է տվյալներ, թե այս տարի որքան գումար է վաստակել երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մակգրեգորը:

Իռլանդացի մարտիկը վաստակել է 48 միլիոն դոլար: Այս գումարի գրեթե երկու երրորդը (30 միլիոն) նա ստացել է 2020 թվականի հունվարին՝ ամերիկացի Դոնալդ Քերրոնեի դեմ հաղթական մենամարտի համար:

Բացի այդ, մարզիկը գովազդային պայմանագրերից վաստակել է 5 միլիոն: Մնացած եկամուտը ստացվել է սեփական արտադրության վիսկիի վաճառքից:

Հիշեցնենք, որ այս հունիսին Մակգրեգորը երրորդ անգամ հայտարարեց իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:

armsport.am

Back to top button