Առա՛ջ, տղերք․ Մխիթարյանը աջակցել է Ազգային հավաքականին
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերի իր էջերում աջակցություն է հայտնել մեր թիմին։
«Ամենալավն եմ ցանկանում ազգային հավաքականի իմ թիմակիցներին։ Առա՛ջ, տղերք»,- գրել է Մխիթարյանը։
Ազգերի լիգայում մեր ընտրանին կմեկնարկի այսօր՝ սեպտեմբերի 5-ին, մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Մխիթարյանը չի մասնակցի թիմի առաջիկա խաղերին։
Ավելի վաղ Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, մեկնաբանելով Մխիթարյանի բացակայությունը, ասել էր․
«Բնականաբար, բոլորին հետաքրքրում է, թե ինչու է ցուցակից բացակայում Հենրիխ Մխիթարյանի անունը: Իմ հետ հեռախոսազրույցում նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող միանալ հավաքականին, քանի որ վերջին հանդիպումն («Սևիլյայի» դեմ) անցկացրել է օգոստոսի 6-ին, այժմ արձակուրդում է, չի մարզվել, լավ մարզավիճակում չէ: Հենրիխն ավելացրեց, որ այսպիսի վիճակում չի կարող ցուցադրել իր ողջ կարողությունները և խոստացավ հոկտեմբերին անպայման միանալ հավաքականին ու խաղալ 100 տոկոսանոց նվիրումովլ»: