Նորություններ

Ավտովթար Կոտայքի մարզում. 49-ամյա Հռիփսիմե Ս.-ն BMW-ով բախվել է ռեստորանային համալիրի պարսպին. վիրավորվել է 30-ամյա Գոռը

Սեպտեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 49-ամյա Հռիփսիմե Ս.-ն իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, կորցնելով ավտոմեքենայի կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Կաթնաղբյուր գյուղում գործող «Լճեր» ռեստորանային համալիրի պարսպին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Գոռ Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

shamshyan.com

Back to top button
Close