Մշակույթ/ՊատմությունՆորություններ

«Իմ սեր, Գյումրի». այսօր նշվում է քաղաքի օրը

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին «Իմ սեր, Գյումրի» խորագրով հեռավար նշվում է քաղաքի օրը:

Տեղի կունենան տարբեր միջոցառումներ: Կբացվի գյումրեցի օլիմպիական չեմպիոն Յուրի Վարդանյանի անունը կրող ծանրամարտի դպրոցը, այս տարվա սաստիկ կարկուտներից առավել տուժած ընտանիքներին կհանձնվեն սոցիալական բնակարանների բանալիները, իսկ քաղաքապետարանի շենքում նոր թանգարան կբացվի։

Գյումրու քաղաքապետարանը երեկոյան ժ. 20:00-ին բոլորին հրավիրում է միանալու «Գյումրու օր» տոնակատարության առցանց համերգին:

Կհնչեն դասական մեղեդիներ, ժողովրդական երգեր, ազգային երաժշտարվեստի հատընտիր գործեր:

Քաղաքի օրվա միջոցառումների համար համայնքային բյուջեից հատկացվել է շուրջ 3 միլիոն դրամ։

Back to top button
Close