ՆորություններՍպորտ
Ազգերի Լիգա. Գերմանիան ձեռքից բաց թողեց հաղթանակն Իսպանիայի դեմ խաղում

Մեկնարկեց Ազգերի Լիգայի հերթական խաղարկությունը: Ա լիգայի 4-րդ խմբում Գերմանիան ընդունեց Իսպանիային:
Գերմանիան հանդես չեկավ մարտական կազմով, սակայն դա չխանգարեց «գերմանական մեքենային» միավոր վաստակելու հարցում: Առաջին գոլազուրկ խաղակեսից հետո Գերմանիան երկրորդ խաղակեսի 6-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ. հաշիվը բացեց Տիմո Վերները:
Երբ թվում էր, որ խաղն ավարտվելու է Լյովի թիմի հաղթանակով, 96-րդ րոպեին Գայան խփեց պատասխան գնդակն ու դրեց խաղի վերջակետը՝ 1-1։
Մյունխենի «Բավարիայից» Գերմանիայի հավաքականում ընդգրկված էր միայն 2 ֆուտբոլիստ: Մնացածներին հանգստանալու հնարավորություն էր տրվել: