ՆորություններՍպորտ

US Open․ Խաչանովը վստահ հաղթանակ տարավ ու դուրս եկավ 3-րդ շրջան

Նյու Յորքում շարունակվում է թենիսի Միացյալ Նահանգների բաց առաջնությունը։

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը 2-րդ շրջանում հանդիպել էր Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Անդրեյ Կուզնեցովի հետ։

1 ժամ 51 րոպե տևած պայքարում Խաչանովը հաղթեց մրցակցին երեք սեթում 6-3, 6-4, 6-1 հաշվով։ Կարենը աչքի ընկավ 2 էյսով, մրցակիցը՝ 5 էյսով։ Խաչանովը կրկնակի սխալ թույլ չտվեց, մինչդեռ Կուզնեցովը 2 անգամ չկարողացավ մատուցել։ Խաչանովը 15 break point-երից իրագործեց 6-ը, մրցակիցը 4-ից 1-ը։

1/8-րդ եզրափակիչ փուլի ուղեգրի համար Խաչանովը կմրցի Ալեքս դե Մինոր – Ռիշար Գասկե զույգի հաղթողի հետ։

armsport.am

Back to top button