ՆորություններՔո ձայնը

«Ադրբեջանի իշխանությունը կրկին արհեստական սրում է իրավիճակն առաջնագծում՝ տարածելով ակնհայտ սուտ տեղեկություն»

Թուրքագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանի իշխանությունը կրկին արհեստական սրում է իրավիճակն առաջնագծում՝ տարածելով ակնհայտ սուտ տեղեկություն։ Ըստ Ադրբեջանի իշխանության տարածած հայտարարության՝ այսօր հայկական կողմը կրակ է բացել Թովուզի շրջանի Աղդամ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով գյուղի բնակելի տներից մեկը տուժել է։

Այդ վնասված տան հրապարակված նկարներից պարզ է դառնում, որ կրակոցների հետքերը նոր չեն, և պետք չէ նեղ մասնագիտական աչք ունենալ, որպեսզի դրանք տեսնել։

Տավուշյան մարտերից հետո առաջին անգամ չէ, որ Ադրբեջանն այդ օրերի իրադարձություններից տուժած բնակելի տների նկարներ է հրապարակում և ներկայացնում իբրև թե նոր դեպքեր։ Այս գործելաոճով Ադրբեջանը պարզապես արդարացնող քայլ է նախապատրաստում իր հավանական գործողությունների համար»։

Back to top button