Սպորտ

Չելսին մտածում է Լևանդովսկիին ձեռք բերելու մասին

Լոնդոնի «Չելսին» հետաքրքրվում է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ծառայություններով:

Ինչպես գրում է Mirror-ը, լոնդոնյան ակումբը, չնայած տրանսֆերային արգելքին, կփորձի փոխարինող գտնել Գոնսալո Իգուայինին, որը մրցաշրջանի ավարտից հետո վերադառնալու է «Յուվենտուս»: Ըստ աղբյուրի՝ մյունխենցիներն ամռանը թարմացնելու են իրենց կազմը և պատրաստ են վաճառել լեհ հարձակվողին:

30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 70 մլն եվրո է: Այս մրցաշրջանում Լևանդովսկին 39 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 35 գոլի հեղինակ:

armsport.am

Back to top button
Close