ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Հսկայական արջը թաթով շոշափում է վազքուղի դուրս ելած աղջկա ոտքը, և, բարեբախտաբար, սահմանափակվում այդքանով

Վազքուղի դուրս ելած զբոսաշրջիկներն ականատես են եղել հսկայական սև արջի և երիտասարդ վազորդուհու դեմ առ դեմ հանդիպմանը:

Ակտիվ կենսակերպի սիրահարներից մեկը՝ Սեմ Աբդուլլահը, տեսանյութ է նկարահանել, որում երեւում է, թե ինչպես է ճանապարհի վրա հայտնված ծուռթաթն առանց քաշվելու ներխուժում մարզուհու անձնական տարածք:

Գիշատիչը թաթով շոշափում է աղջկա ոտքը և կողքի քաշվում, սակայն հետո վերադառնում է այն պահին, երբ վազորդուհին որոշում է այլևս չխաղալ իր ճակատագրի հետ և հեռանալ հետաքրքրասեր արջի մոտից: Վերջինս, բարեբախտաբար, կորցնում է հետաքրքրությունը մարզուհու հանդեպ և չի հետապնդում նրան:

 Աղբյուր՝ Fishki.net

Back to top button
Close