ՆորություններՍպորտ

Փաստաբան․ Մոտենում եմ ՁՊՎ` Մալաքյան եղբայրների ազատության մեջ հայտնվելու գործընթացը կազմակերպելու համար

Էդգար և Գոռ Մալաքյանների փաստաբանը րոպեներ առաջ նոր գրառում է կատարել։

«Մալաքյան եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվեցին մինչև վաղը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս ազատությունից զրկվել են 30.08.2020թ-ի ժամը 23։40-ին և 23։45-ին, ուստի նրանց անազատության մեջ պահելու առավելագույն ժամկետը լրանում է այսօր` ժամը 23։40-ին և 23։45-ին։
Մոտենում եմ Երևան քաղաքի ՁՊՎ` Մալաքյան եղբայրների ազատության մեջ հայտնվելու գործընթացը կազմակերպելու համար։
Լրագրողների հետ տեղի կունենա կարճ ճեպազրույց՝ Մալաքյանների մասնակցությամբ»։
Back to top button
Close