Նորություններ

Կորոնավիրուսով վարակվելուց հետո հայտնվել է ծանր վիճակում. մահացել է «Ласковый май»-ի նախկին մենակատարը

Մահացել է «Ласковый май» խմբի նախկին մենակատար Ալեքսանդր Պրիկոն։ Այս մասին հայտնել է կոլեկտիվի նախկին մենակատար Յուրի Շատունովն իր Instagram-ում։

«Սրտանց ցավակցում եմ Սաշա Պրիկոյի անժամանակ մահվան կապակցությամբ։ Ես ցնցված եմ տխուր լուրից եւ անկեղծորեն սգում եմ։ Հոգիդ լուսավորվի», — գրել է արտիսը։

Կորոնավիրուսով վարակված Պրիկոն մահացել է 47 տարեկան հասակում։ Շատունովը չի հստակեցրել, թե ինչն է դարձել գործընկերոջ մահվան պատճառը։

Այն մասին, որ երաժիշտը կորոնավիրուսով վարակվելուց հետո հայտնվել է ծանր վիճակում, հայտնի է դարձել օգոստոսի 7-ին։ Ավելի ուշ խմբի պրոդյուսեր Անդրեյ Ռազինը պատմել է, որ Պրիկոյի մոտ կորոնավիրուսով վարակվելուց հետո թոքերի քաղցկեղ է առաջացել: Նա հիշել է, որ միշտ դեմ է եղել ծխելուն, սակայն խմբի անդամները չեն լսել նրան։ «Մենք Սաշայի կնոջ՝ Լենայի հետ ամեն ինչ անում ենք նրան փրկելու համար», — ասել էր Ռազինը։

Պրիկոն մինչեւ 1989 թվականը եղել է «Ласковый май»-ի մենակատարը։ Ավելի ուշ նա հանդես է եկել «Մամա» կոլեկտիվի կազմում, այնուհետեւ, որպես մոնտաժող աշխատել է շինհրապարակում։

Աղբյուր՝ Lenta.ru

Back to top button
Close