Նորություններ

Հայաստանում սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարվելու են վարժական հավաքներ

Հայաստանի Հանրապետությունում նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2020 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը:

Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության սեպտեմբերի 3-ի նիստի օրակարգում։
 
Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
 
1) ռազմական ունակությունների կատարելագործման,
 
2) մասնագիտական վերապատրաստման,
 
3) մասնագիտական պատրաստման,
 
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
 
Վարժական հավաքներին ներգրավվելու է ընդհանուր թվով 786 քաղաքացի, որոնցից 524–ը` շարքային կազմի, 82-ը` ենթասպայական կազմի, 180-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
 
Նախագծով սահմանվելու է, որ վարժական հավաքներին ներգրավվում են.
 
1) մոտոհրաձգային մասնագիտություններով` 36 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 — 24-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 1 — 10-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 6 — 15-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 — 29-ը ներառյալ, 21 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 16 — 25-ը ներառյալ,
 
2) հրթիռա-հրետանային մասնագիտություններով` 31 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 19 — 28-ը ներառյալ, 132 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 3 — 12-ը ներառյալ, 145 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 9 — 18-ը ներառյալ,
 
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 5 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 12 — 21-ը ներառյալ, 8 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 23 — 29-ը ներառյալ,
 
4) կապի մասնագիտություններով` 71 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 20- 29-ը ներառյալ,
 
5) հետախուզական մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 15 — 24-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 4-ը ներառյալ, 57 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 20 — 29-ը ներառյալ, 72 պահեստազորային` 2020 թվականի նոյեմբերի 17 — 26-ը ներառյալ,
 
6) ռադիոէլեկտրոնային պայքարի մասնագիտություններով` 14 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 23 — 29-ը ներառյալ,
 
7) ինժեներական մասնագիտություններով` 24 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ներառյալ,
 
8) տեխնիկական մասնագիտություններով` 27 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 22 — 28-ը ներառյալ, 40 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 5-ը ներառյալ,
 
9) թիկունքային մասնագիտություններով` 22 պահեստազորային` 2020 թվականի հոկտեմբերի 5 — 11-ը ներառյալ ներառյալ,
 
10) տեղագրական մասնագիտություններով` 7 պահեստազորային` 2020 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 7-ը ներառյալ:
 
Սույն որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Back to top button
Close