Նորություններ

Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը

Սեպտեմբերի 2-ին, ժամը 15։01-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։14-ին, մարվել՝ 15։28-ին։ Այրվել է բեռնախցիկը։

Back to top button
Close