Նորություններ

«Որևէ երկրից պատվաստանյութ ձեռք բերելու գործընթաց այս պահին չի ծավալվում». Ալինա Նիկողոսյան. 168.am

Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ իրենք առաջինն աշխարհում գրանցել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը:  Ռուսաստանի ԱՆ Գամալեայի անվան գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ իրենք ոչ թե պատվաստանյութը, այլ այն պատրաստելու տեխնոլոգիան են վաճառելու: 168.am-ը ՀՀ Առողջապահության նախարարությունից հետաքրքրվեց, թե Հայաստանը հայտ ներկայացրե՞լ է պատվաստանյութի ձեռքբերման համար:

«Այս պահին Հայաստանն ընդհանուր առմամբ հետևում է բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի արտադրած պատվաստանյութի ընթացքին, սակայն այս պահին որևէ համագործակցություն որևէ երկրի հետ չի տանում, մենք զուտ հետևում ենք ընթացքին, հասկանանք, հետո նոր կորոշենք, թե որտեղի՞ց ենք գնումն անում»,- ասաց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ավելի վաղ Կառավարության նիստում ասել էր, որ բանակցություններ են վարում մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հետ փոխկապակցված «Մոդեռնա» ընկերության հետ: Մեր հարցին, թե շարունակվո՞ւմ են բանակցությունները, Նիկողոսյանն արձագանքեց.

«Բանակցություններ և հետաքրքրություն կա բոլոր երկրների հետ, ովքեր որ սկսել են արտադրել պատվաստանյութ, կամ փորձարկել, սակայն որևէ  երկրից ձեռք բերելու համար այս պահին գործընթաց չի ծավալվում»:

168.am

Back to top button
Close