Սպորտ

Անգլիայի Գավաթ. Ժեզուսը Ման. Սիթիին դուրս է բերում եզրափակիչ

Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» «Ուեմբլիում» մրցեց «Բրայթոնի» հետ:

«Քաղաքաբնակները» հաղթեցին նվազագույն հաշվով: Միակ գոլը հանդիպման 4-րդ րոպեին հեղինակեց Գաբրիել Ժեզուսը:

Պեպ Գվարդիոլայի թիմը այս հաղթանակի շնորհիվ դուրս է գալիս մրցաշարի եզրափակիչ:

Կիսաեզրափակիչ մյուս խաղում միմյանց հետ կմցրեն «Ուոթֆորդը» և «Վուլվերհեմփթոնը»:

Հանդիպումը կկայանա ապրիլի 7-ին:

 
Back to top button
Close