Նորություններ

Արտակարգ դեպք Լոռու մարզում․ պայթյունի հետևանքով աջ ձեռնաթաթի, ձախ ազդրի և դեմքի շրջանի վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 1 քաղաքացի

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ Ոստիկանության Թումանյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Լոռու մարզում տեղի ունեցած պայթյուն-վթարի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 31-ին ժամը 22։50-ի սահմաններում Ալավերդու բժշկական կենտրոնից Ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աջ ձեռնաթաթի, ձախ ազդրի և դեմքի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մեկ քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Թումանյանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը պարզել է, որ վիրավորը Ախթալա քաղաքի բնակիչ 71-ամյա Վարդան Բ․-ն է, ով հայտնել է, որ իրենց տանը անհայտ իրի հետ աշխատելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով ինքը վնասվածքներ է ստացել։

Թումանյանի ոստիկանները նույն օրը պարզել են, որ այդ օրը, ժամը 20։30-ի սահմաններում Ջիլիզա գյուղի իրենց տան նկուղում հին իրերի դասավորման ժամանակ նկատել է հանգուցյալ հոր՝ Վասիլ Բ․-ին պատկանող, վերջինիս կենդանության ժամանակվանից տանը մնացած, մետաղյա կլորավուն դետալը, ինչի նկատմամբ դեռևս տարիներ առաջ Վարդան Բ․-ն, ունեցած հետաքրքրությունից դրդված՝ գլխիկի մետաղյա թիթեղը պտտելով փորձել է քանդել, արդյունքում առաջացել է պայթյուն, որի հետևանքով ստացել է վերոնշյալ մարմնական վնասվածքը:

Փաստի առթիվ հետաքննիչի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում նշանակվել են դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button
Close