Նորություններ

Հիմնանորոգվում է Տ-3-21, Մ5-Երվանդաշատ-Բագարան ճանապարհի 2.5 կմ հատվածը

Արմավիրի մարզով անցնող Տ-3-21, Մ5-Երվանդաշատ-Բագարան ավտոճանապարհի 2.5 կմ հատվածի վրա կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Կապալառուն՝ «ԷՆ Շին» ՍՊԸ-ն‚ հիմնանորոգման շրջանակում կատարում է հողային աշխատանքներ, կողնակների հարթեցում և լրացում, ջրահեռացման համակարգերի իրականացում, մայթերի, բազալտե եզրաքարերի, անվտանգության տարրերի, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Ճանապարհահատվածի հիմնանորոգման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 138 միլիոն ՀՀ դրամ։

Back to top button
Close