ՄիջազգայինՆորություններ

Ադրբեջանի 2 քաղաքացի փորձել են 22 կգ թմրանյութ ներմուծել Իրանից

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության աշխատակիցները Ֆիզուլի շրջանի Բալա Բախմանլը գյուղի հատվածում՝ «Հորադիզ» սահմանային ուղեկալի տարածքում ձերբակալել են Իրանից Ադրբեջան ապօրինի մուտք գործել փորձող երկու քաղաքացու։

Ձերբակալվածները Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի բնակիչներ 35-ամյա Բաբաև Ջաբիր Ջալալօղլուն և 27-ամյա Շիրալիզադե Ագիֆ Աղասիևն են։ Վերջիններիս մոտ հայտնաբերվել և առգրավվել է 12 կգ հերոինի նմանվող թմրանյութ և 9 կգ 700 գր․ օփիումի նմանվող թմրանյութ։ Հայտնի է դարձել, որ իրավախախտներն այդ նյութերը ձեռք են բերել Իրանի քաղաքացիներից։

Բացի այդ, հանցակցության մեջ կասկածանքով ձերբակալվել են նաև Սումգայիթ քաղաքի ևս երկու քաղաքացիներ, ովքեր անձնական մեքենայով սահմանային տվյալ հատված են ժամանել՝ Ջալալօղլուին և Աղասիևին դիմավորելու։

regionmonitor.com

Back to top button