Նորություններ

ՊՎԾ աշխատակցի խափանման միջոցը փոխվել է կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով. Դատախազութուն

Պետական վերահսկողության ծառայության գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է մի քանի ռիսկերի նվազման արդյունքում: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնեց. «Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է՝ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով»:

Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին լուրեր էին տարածվել այն մասին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ վարչության պետերի։ Հետագայում ՊՎԾ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ տարածված լուրերը խեղաթյուրված են. ձերբակալվել էին 2 աշխատակից՝ Սամվել Ադյանը եւ Գեւորգ Խաչատրյանը, ովքեր ավելի ուշ կալանավորվեցին։ Գործով կալանավորված երրորդ անձը Տարոն Ավետիսյանն էր։

Back to top button