Նորություններ

Վիճաբանություն և կրակոցներ Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա պողոտայում. կա տուժած

 

Քիչ առաջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում: Մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ: Ստացած վնասվածքների բնույթը կպարզվի առաջիկայում:

Ներկա պահին դեպքի վայրում աշխատում են իրավապահները:

Ըստ նախնական լուրերի, նաև կրակոցներ են հնչել: Այս մասին ճշտված տեղեկատվություն կներկայացնենք ավելի ուշ:

Ըստ Shamshyan.com-ի, դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և ինքնաշեն պայթուցիկ սարք:

Back to top button
Close