ՆորություններՍպորտ

Հենրիխը Ռոմայի ֆուտբոլիստ է. Արսենալը խզել է Մխիթարյանի պայմանագիրը

Հայաստանի հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, պաշտոնապես դարձավ «Ռոմայի» ֆուտբոլիստ, հաղորդում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը։

Կողմերի համաձայնությամբ, գործող պայմանագիրը երկկողմանի խզվել է և  Մխիթարյանը  հիմնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ։

Հիշեցնենք, որ «Արսենալի» կամում Մխիթարյանը անցկացրել էր 59 հանդիպում և դարձել ՝ 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

armsport.am

Back to top button
Close