Նորություններ

ՊԵԿ-ի հայտարարությունը էլեկտրոնային կառավարման համակարգերի վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին, ժամը 12։30-ից 15։30 ժամանակահատվածում, ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող օպտիմալացման աշխատանքների արդյունքում «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային» և «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգերը աշխատել են ծանրաբեռնված և խափանումներով։ Տվյալ ժամանակահատվածում էլեկտրոնային եղանակով դուրս է գրվել 2698 հաշվարկային փաստաթուղթ և ներկայացվել է 1828 հաշվարկ։

ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար։

Ինչ վերաբերում է հարկային աշխատակիցների կողմից օրվա ընթացքում տնտեսավորղների մոտ ՀԴՄ կտրոն չտրամադրելու դեպքերի հայտնաբերմանն ու դրա արդյունքում արձանագրված տուգանքներին, ապա հայտնում ենք, որ ՀԴՄ սարքերն առանց կապի (ավտոնոմ ռեժիմում) կարող են աշխատել 36 ժամ։ Տեղեկացնում ենք նաև, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում իրականացվող աշխատանքները որևէ կերպ չէին կարող բերել ՀԴՄ սարքերի աշխատանքների խափանման։

 

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Back to top button
Close