ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Աշխարհի ամենաթանկ ոչխարը Շոտլանդիայի աճուրդում վաճառվել է մոտ 500 հազար դոլարով

Աշխարհի ամենաթանկ ոչխարը վաճառվել է Scottish National Texel Sale  աճուրդում ՝ ռեկորդային 367,5 հազար ֆունտ սթեռլինգով (մոտ 490,6 հազար դոլար): Այս մասին հայտնում է Independent-ը:

Նշվում է, որ Double Diamond անունով Texel ցեղատեսակի խոյն ի սկզբանե գնահատվել է 10.500 ֆունտ (մոտ $ 14,000):

Խոյի վաճառքի նախորդ ռեկորդը սահմանվել էր 2009 թվականին՝ շոտլանդական աճուրդում: Այդ ժամանակ կենդանու արժեքը կազմել է 231 հազար ֆունտ (306,7 հազար դոլար):

Texel ոչխարները բուծվում են Մեծ Բրիտանիայում՝ բազմացման նպատակով: Հայտնի են առաջին հերթին մսի գերազանց որակով:

Այն համարվում է ոչխարների ամենատարածված տեսակներից մեկը: Ֆերմերները գնահատում են այդ ընտանի կենդանիների բարձրորակ միսը եւ մետաքսե հաստ բուրդը:

Աղբյուր՝ Independent

Back to top button
Close