ՆորություններՍպորտ

Մեսսիի փաստաբանները կհանդիպեն Բարսելոնայի ներկայացուցիչներին․ ֆուտբոլիստն ուզում է հեռանալ առանց կոնֆլիկտի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ցանկանում է հեռանալ «Բարսելոնայից» առանց կոնֆլիկտների։

Կատալոնական ակումբի ավագի փաստաբանները հանդիպելու են «Բարսելոնայի» ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում է Ole-ն։

Մեսսին չի ցանկանում, որ իր հեռանալը հասնի դատական գործի։ Նա ցանկանում է հեռանալ առանց ավելորդ կոնֆլիկտների։

Ակումբի դիրքորոշումը հետևյալն է․ Մեսսին ունի գործող պայմանագիր ու նրա հրաժարագինը 700 միլիոն եվրո է։

Մեսսիի փաստաբանները վստահ են, որ Մեսսիի հեռանալը հավանական է նաև հիմա, թեպետ պայմանագրով նախատեսված կետի ժամկետը անցել է։

armsport.am

Back to top button