Նորություններ

Վարչապետի հայտարարությունն ազատ խոսքի սպառնալի՞ք. մեկնաբանում են խորհրդարանականները

Վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ԱԱԾ-ն պետք է պայքարի սոցցանցերում ֆեյք օգտատերերի կողմից տարվող մանիպուլյացիաների դեմ, միանշանակ չընդունվեց քաղաքացիական հասարակության կողմից: Նրանք սա համարեցին ազատ խոսքի սահմանափակման դրսևորում:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, հակադարձելով խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ դիտարկումներին, ասում է՝ կեղծ լուրերը խոսքի ազատության հետ որևէ առնչություն չունեն:

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը խոսքի ազատության սահմանափակման սպառնալիք վարչապետի խոսքում չի տեսել, բայց կարծում է, որ դրանց հաջորդող գործողությունները կարող են հանգեցնել հենց այս հետևանքին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խոսքի ազատության սահմանափակման վերաբերյալ մեկնաբանություն չի տալիս, փոխարենը կարծում է՝ դաշտը կարգավորելու համար չափանիշներ են պետք, որոնք գտնելը ևս շատ բարդ է:

Արդյոք ԱԱԾ-ն այն կառույցն է, որ պետք է պայքարի կեղծ լուրերի ու մանիպուլյացիաների դեմ, սա ևս մի շարք հակասությունների տեղիք տվեց և միանշանակ չընդունվեց:

Ո՞րն է ազատ խոսքի և կեղծիքի սահմանը: Սրանք տարբերակելը վտանգավոր է, այս կարծիքին են և՛ խորհրդարանականները, և՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Մեկ հարցում բոլորը համակարծիք են՝ ինչ գործողություններ էլ որ արվեն, դրանք չպետք է վնասեն մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը:

 

Back to top button