Միջազգային մամուլի տեսությունՆորություններ

Անգելա Մերկելը կրկին խնդիրներ ունի Պուտինի հետ. Bloomberg

Անգելա Մերկելը վրդովված է: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա արդեն իսկ սրված հարաբերություններն ավելի են վատթարացել այն բանից հետո, երբ գերմանացի բժիշկները Ռուսաստանի ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին բուժելիս՝ հայտարարել էին, որ նա թունավորվել է, հայտնում է Bloomberg-ը:

Դրանից հետո Գերմանիայի կանցլերը հանդես եկավ կարճ հայտարարությամբ, որում նա կոչ էր անում Մոսկվային «անհապաղ անցկացնել այդ գործի համապարփակ հետաքննություն»:

Թեեւ Մերկելը պահպանում է Պուտինի հետ հարաբերությունները, Գերմանիան նախկինում մեղադրում էր Ռուսաստանին՝ Բեռլինում քաղաքական հակառակորդի սպանության և խորհրդարանի ստորին պալատի համակարգչային համակարգի վրա կիբերհարձակման մեջ:

Հարցն այն է, թե Նավալնիի հետ կապված դեպքն ինչ հետեւանքներ կունենա: Հարցերից մեկը կայանում է նրանում, թե արդյո՞ք միջադեպը բողոքի ցույցերի կհանգեցնի Ռուսաստանի ներսում, որտեղ այս տարի տեղի են ունեցել զանգվածային հակակառավարական ցույցեր: Թեեւ այս վաղ փուլում անկարգություններն անհավանական են թվում:

Օրինակ 2018թ.-ին Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի հետախուզության նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի թունավորումը հանգեցրեց մի շարք երկրների կողմից ռուսաստանցի դիվանագետների վտարմանը, սակայն կոշտ պատժամիջոցներ չեղան: Պուտինի կողմից Ղրիմը գրավելու հետ կապված պատժամիջոցները նրան չստիպեցին նահանջել և փոխել քաղաքական ուղեգիծը: Նա շարունակում է միջամտել Սիրիայի և Լիբիայի գործերին: Եվ նա գիտի, որ Անգելա Մերկելին անհրաժեշտ է նոր խոշոր գազատար՝ Ռուսաստանից Գերմանիա, ուստի քիչ հավանական է, որ կանցլերը խանգարի այդ նախագծի իրականացմանը:

Եվրամիությունը, մինչդեռ, հիմնականում քննադատում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ հետընտրական ռեպրեսիաների համար: Հաշվի առնելով այն, որ դեռեւս պարզ չէ Նավալնիի հետ պատահած դեպքի բնույթը, դժվար է պատկերացնել, որ դա կարող է տեղի ունենալ նաեւ այս դեպքում:

Աղբյուր՝ Bloomberg

Back to top button
Close