Նորություններ

«Սպայկա» ընկերության մամուլի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ

«Սպայկա» ընկերությունը մամուլի ասուլիս է հրավիրել: Հիշեցնենք, որ երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ձերբակալվել է  «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը:

Նշենք,  որ 2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչության հետաքննության վարչությունը հայտարարել էր, որ բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերությունը, որը խոշորագույններից է միրգ-բանջարեղենի արտահանման ոլորտում, իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր է ներկայացրել, ինչի արդյունքում պետական բյուջե չի վճարվել 2,045,282,459 դրամ գումար:

Մի քանի օր առաջ մեր հարցին, թե ինչու՞ է ընկերությունը հարկ թաքցրել, Դավիթ Ղազարյանն ասել էր. «Հարկ չենք թաքցրել, պետք է տարին վերջանար, որ տային այդ հաշվետվությունը: Ընդամենը սա է»: Ղազարյանը  նաև  հայտնել էր, որ  ՊԵԿ-ի հետ թյուրիմացությունները հարթվել են, շահութահարկի մասով ուղղումներ են կատարել:

«Պետական բյուջե գումար է վճարվել, մենք մեր ուղղումը տվել ենք: Այդ գումարն ամբողջությամբ վճարվել է»,- ասել էր Ղազարյանը: 

factor.am

Back to top button