Նորություններ

Բեռլինի կլինիկան հաստատել է Նավալնիի օրգանիզմում թունավոր նյութի առկայությունը

Բեռլինի կլինիկան, ուր ծանր վիճակում տեղափոխվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, հաստատել է նրա օրգանիզմում թունավոր նյութի առկայությունը։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ Կլինիկայից հայտնել են, որ կլինիկական հետազոտությունները հաստատել են նրա օրգանիզմում խոլինէստերազ նյութի առկայությունը։

Նավալնիի առողջական վիճակը կտրուկ վատացել է օգոստոսի 20-ին, նա կոմայի մեջ է։ Ավելի վաղ Ռուսաստանի Օմսկ քաղաքի բժիշկները բացառել էին նրա թունավորման վարկածը։

Back to top button
Close